Վայոց Ձորի մարզպետը ներկայացրեց հրաժարականի դիմումը. Armtimes.com

07-10-2019
155 դիտում
Վայոց Ձորի մարզպետը ներկայացրեց հրաժարականի դիմումը. Armtimes.com

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմումը ներկայացրել է  ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Այդ տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մելքոնյանը՝ հավելելով, որ դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի՝ այսինքն կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

Սեպտեմբերի 24-ին Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնել էր, որ որոշել է վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները Հայաստանում մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Հոկտեմբերի 5-ին զորավարժությունները ավարտվել են: 

Մանրամասները՝ այստեղ: