Ոստիկանները հայտնաբերել են բանկից 122․000․000 դրամ հափշտակած բանկի կառավարչին․ Տեսանյութ

07-10-2019
234 դիտում
Ոստիկանները հայտնաբերել են բանկից 122․000․000 դրամ հափշտակած բանկի կառավարչին․ Տեսանյութ

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։

Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։