Ապամոնտաժվում են Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակների կրպակները

07-10-2019
515 դիտում
Ապամոնտաժվում են Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակների կրպակները

Այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

«Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության վտանգում է մետրոյի տարահանման նորմերը։

Բարեկամության հրապարակը Արաբկիրի կարևորագույն հրապարակներից է հանդիսանում, որը կարգի բերելու մեծ աշխատանք կա...
ապամոնտաժվում են այս կրպակները, որոնց մեծ մասը ի դեպ չեն գործում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արամ Դանիելյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։