Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

08-10-2019
181 դիտում
Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի:

Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: