Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

08-10-2019
181 դիտում
Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»: