Աննա Դանիբեկյանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին հեռանալ երկրից

08-10-2019
270 դիտում
Աննա Դանիբեկյանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին հեռանալ երկրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանական խումբը միջնորդել էր Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում` թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Ըստ պաշտպանի՝ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ավստրիա՝ բուժզննման:

Աղբյուրը՝ Factor.am