«Վիտալի Բալասանյանի ավելի շուտ սպառնալիք էր, քան խոսք». Վարդան Հարությունյան

09-10-2019
186 դիտում
«Վիտալի Բալասանյանի ավելի շուտ սպառնալիք էր, քան խոսք». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Նոր լսեցի Վիտալի Բալասանյանի խոսքը։ Այն ավելի շուտ սպառնալիք էր, քան՝ խոսք։ Որակումներն անթույլատրելի ու մերկապարանոց՝ չարությամբ համեմված։ Պարզ երեւում է՝ առաջնորդվում է ատելությամբ։

Այս բնույթի, այս որակի, այս բառապաշարով ու սպառնալիքներով լի խոսակցությունը մերժելի ու դատապարտելի է։ Պարզ է արդեն, թե ինչ որակի պաշտոնյա պետք է եղած լիներ այս մտածողության տեր մարդը։ Ցավոք, նախկին իշխանավորների մեջ այս որակն է գերակշռել։ Դա էր գլխավոր պատճառը, որ տարիներ շարունակ այդ իշխանությունն անընդունելի էր։ Դա էր պատճառը, որ այդքան հուժկու ու մեկընդմիշտ մերժվեցին նրանք»: