«Նման բարբաջանքները դադարեցնելու ու անվտանգության սպառնալիքը վերացնելու համար պետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել». Դավիթ Սանասարյան

09-10-2019
163 դիտում
«Նման բարբաջանքները դադարեցնելու ու անվտանգության սպառնալիքը վերացնելու համար պետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քանի դեռ մենք խաղում ենք «Արցախն անկախ պետություն է» ամուլ մարտավարություն կամ ռազմավարությունը, բալասանյանները նման կերպ են իրենց պահելու, ու գնալով դրա նմանները սեպ են խրելու Հայաստանի ու Արցախի ճաքած սրտի մեջ։

Նման բարբաջանքները դադարեցնելու ու անվտանգության սպառնալիքը վերացնելու համար պետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել. ինչքան ուշացնենք, էդքան դժվար է լինելու։ Բալասանյանը, ումով նախկինում հիացել եմ, միակը չէ, դավադրության ալիքը գնալով մեծանալու է։

Գիտեմ բարդ է, բայց վիրահատական միջամտությունն այլընտանք չունի, դանդաղ մահն այլընտրանք չի»: