Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն դեռ չի ստացել

09-10-2019
295 դիտում
Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն դեռ չի ստացել

Նախագահի աշխատակազմն այս պահին պաշտպանության նախարարի Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ կամ միջնորդություն չի ստացել:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և որ համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին