AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

09-10-2019
170 դիտում
AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամլո հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով»: