Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով փոխհատուցում կստանան նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերը

09-10-2019
249 դիտում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով փոխհատուցում կստանան նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերը

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը տեղեկացնում է.

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: