Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հարցը

12-10-2019
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: