ՀՀ ԱԱԾ-ն իրավունք չունի Արցախում հաշվառված քաղաքացուն բերման ենթարկել ՀՀ․ Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

15-10-2019
ՀՀ ԱԱԾ-ն իրավունք չունի Արցախում հաշվառված քաղաքացուն բերման ենթարկել ՀՀ․ Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

Լրատվամիջոցներից տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունն իմ հայտարություններն ուղարկել է ԱԱԾ, բայց դա պետք է Դատախազության տիրույթում արվի, ոչ թե ԱԱԾ-ի. այս մասին այսօր՝ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Երբ ԱԱԾ-ն կհայտնի, որ իմ ասածների մեջ կա հանցակազմ, Գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դատախազությունների միջև կա հուշագիր-համաձայնագիր։ ՀՀ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, Գլխավոր դատախազությունը կամ Ոստիկանությունն Արցախի Հանրապետությունում հաշվառված քաղաքացուն ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու իրավունք չունեն։ Նրանք դրա իրավունքն ունեն միայն Արցախի Գլխավոր դատախազության միջոցով»,- ընդգծեց Բալասանյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։