Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. Armtimes.com

16-10-2019
Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. Armtimes.com

Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մյուսին՝ վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալված եղբայրները դեպքից րոպեներ առաջ Արաբկիրի վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել:

Ինչից հետո էլ նկատվել են ոստիկանների կողմից:

Տեղեկությունը Հայկական ժամանակի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա ասաց, որ գողության դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որը կատարվել է պահեսատարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ ՀՀ ՔՕ 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: