Այս տարվա 10 ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:

06-11-2019
Այս տարվա 10 ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:

2018 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ այս թիվը եղել է 97 միլիարդ:

2017-ի ամբողջ տարվա արդյունքներով՝ 54 միլիարդ:

Այսինքն՝ 2019 թվականի 10 ամսվա արդյունքներով նախորդ տարիների տարեկան թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսություն»: