Նախանձել , թե՞ նախանձՎել, բամբասել , թե՞ բամբասՎել, տվայտել, թե՞ տվայտՎել․ Լեզվի կոմիտեի հորդորակը

07-11-2019
Նախանձել , թե՞ նախանձՎել, բամբասել , թե՞ բամբասՎել, տվայտել, թե՞ տվայտՎել․ Լեզվի կոմիտեի հորդորակը

Լեզվի կոմիտեն անդրադարձել է մի շարք բայերի ճիշտ գրությանը։

«Մեր խոսքում մի շարք բայեր հաճախ «ներկայանում են» Վ կրավորական ածանցով: Օրինակ՝ նախանձել - նախանձՎել, բամբասել - բամբասՎել, տվայտել - տվայտՎել, տուժել-տուժՎել, տրաքել- տրաքՎել, զանգել - զանգՎել:

Թեև բառարաններում «տուժել» և «տրաքել» բառերին որպես զուգաձևություն առաջարկվում են «տուժՎել» և «տրաքՎել» ձևերը, դրանք գործածվել են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գերադասելի են առաջին տարբերակները: Ճիշտ է՝ ՆԱԽԱՆՁԵԼ, ԲԱՄԲԱՍԵԼ, ՏՎԱՅՏԵԼ, ՏՈՒԺԵԼ, ՏՐԱՔԵԼ, ԶԱՆԳԵԼ:

Գուցե մեր ընթերցողներն էլ մտաբերեն այնպիսի բայեր, որոնք կլրացնեն այս շարքը»,- նշվում է Լեզվի կոմիտեի հայտարարության մեջ։