Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին. Անիմացիոն տեսանյութ

07-11-2019
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին. Անիմացիոն տեսանյութ

Հայաստանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կամ, ինչպես այն կարճ անվանում են, Ստամբուլյան կոնվենցիան, բազմաթիվ մանիպուլյացիաների և քարոզչական թեզերի առիթ է դարձել։

Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի ընդդիմախոսները պնդում են, թե այդ փաստաթուղթն ուղղված է հայկական ավանդույթներն արմատախիլ անելուն, «երրորդ սեռ» սահմանելուն և նույնասեռ անձանց կողմից երեխաներ որդեգրելուն։

Այնինչ, կոնվենցիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր այս պնդումներն անհիմն են, և Եվրոպայի խորհրդի ընդունած կոնվենցիան, որը ստորագրել է նաև Հայաստանը, չի պարունակում այդպիսի կարգավորումներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»