Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ

07-11-2019
Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Բնապահպանության և Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:

Քննչական կոմիտեն առաջիկայում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: