Հետախուզվող կանայք բերման են ենթարկվել ոստիկանություն

07-11-2019
Հետախուզվող կանայք բերման են ենթարկվել ոստիկանություն

Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի «Հաղթանակ» կամրջից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Մարինե Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: 

ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Շուշանիկ Ռ. ին, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։