Վարչապետը ներկայացրեց Մել Դալուզյանի մասին ֆիլմը կառավարության կողմից ֆինանսավորելու պատճառը

08-11-2019
Վարչապետը ներկայացրեց Մել Դալուզյանի մասին ֆիլմը կառավարության կողմից ֆինանսավորելու պատճառը

Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորելու է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի այն հատվածը, որը վերաբերում է Դալուզյանի չեմպիոնությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 8-ին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ զրույցում:

«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, որի շնորհիվ երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացել է, և հիմնը հնչել է: Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»,- ասաց վարչապետը: