Երևանում բախտագուշակը դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ Shamshyan.com

08-11-2019
Երևանում բախտագուշակը դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ Shamshyan.com

Նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կողմնային շրջանի և աջ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր՝ կույր աղու, բարակ աղու միջընդերքի և աջ երիկամի վնասումով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ վիրավորը ծայրահեղ վիճակից դուրս է եկել, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Անահիտ Մաթևոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել է քննչական բաժին։

Դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մաթևոսյանի տուն և տան մեջ բարձրաձայն խոսակցություն է տարել, որ Ա. Մաթևոսյանը «պետք է իր բախտը նայի», սակայն Ա. Մաթոևսյանը, ով հարևանների շրջապատում համարվում է «բախտագուշակ», դիտողություն է արել Հ. Խաչատրյանին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մաթևոսյանի հասցեին, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։ 

Մանրամասները՝ Shamshyan.com-ում