Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

01-10-2012
307 դիտում
Առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների յուրացում. Օսկանյանի գործով` դատախազի միջնորդագիրը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուհամաձայնություն տալու մասին

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:

Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև 577 հազար 897 ԱՄՆ դոլար և 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:  Կարդալ ավելին