Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել 4 քաղաքացի

16-11-2019
Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել 4 քաղաքացի

Նոյեմբերի 15-ին, ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմեբերի 14-ին, ժամը 21.30-ից սկսած։

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։