«Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ․ Մահից հետո դառնալ մոխի՞ր, թե՞ որդերի խրախճանքի կերակուր․․․». Ավետիք Իշխանյան

01-12-2019
«Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ․ Մահից հետո դառնալ մոխի՞ր, թե՞ որդերի խրախճանքի կերակուր․․․». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է բուռն քննարկումների առիթ հանդիսացած դիակազարաններ կառուցելու հարցին։ Իշխանյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր հանրային քննարկումների կիզակետում է նաև Հայաստանում դիակիզարանների կառուցման հարցը։ Բնականաբար հարցը «ավանադական» հասարակությանը խորթ է․ «Ոնց կարելի է, բա մեր ավանդույթները, սա ի՞նչ վայրենություն է, և այլն»։

Իհարկե, սրան դեմ է նաև Հայ Առաքելական Եկեղեցին(ՀԱԵ)․չէ՞ որ «մեռելները հարություն են առնելու»։ Կարծում եմ ՀԱԵ-ի անհանգստություններն անտեղի են, քանի որ դիակիզարաններին կից եկեղեցիներ կամ մառուռներ կկառուցվեն և ՀԱԵ-ի հոգևորականներն իրենց վճարովի ծառայությունը միևնույնն է կկատարեն։

Եվ վերջապես, չեմ կարծում, որ դիակիզարաններ կառուցելուց հետո, օրենք կընդունվի պարտադիր մահացածներին դիակիզելու մասին։Այն կլինի կամավոր, ինչպես այլ երկրներում է։

Դիակիզարանների ընդդիմախոսներին դիմում եմ համլետյան հարցով․

-Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ․

Մահից հետո դառնալ մոխի՞ր, թե՞ որդերի խրախճանքի կերակուր․․․»։