Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

01-12-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։