Շրջակա միջավայրի նախարարությունն անընդունելի է համարում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

02-12-2019
Շրջակա միջավայրի նախարարությունն անընդունելի է համարում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Շրջակա միջավայրի նախարարությունն անընդունելի է համարում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, տեղեկացնում է նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը:

«Երեկ Դիլիջանում տեղի ունեցած դեպքի առիթով ոստիկանությունում այժմ կատարվում է հետաքննություն։
Առաջարկում եմ սպասել հետաքննության արդյունքներին։ Հավելյալ տեղեկատվություն կկարողանամ տրամադրել միայն դրա ավարտից հետո»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ շանը սպանել է Դիլիջան ազգային պարկի տնօրենը՝ իր հրացանով: