Պատրաստ են դիմավորելու նոր ուսումնական տարին

02-09-2010
450 դիտում
Պատրաստ են դիմավորելու նոր ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին, ըստ ոլորտի պատասխանատուների, մայրաքաղաքի 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան:

2010 թվականի ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի թվով 24 դպրոցներում, որի ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել  են տանիքները,  նորոգվել են սպորտային և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է մոտ 618 մլն դրամ:

«Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորեն104 704 աշակերտներ: 

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան' 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով:

Դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում:

Կրթական բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքում արդեն  ձևավորվել  և գործում է 31 ավագ դպրոց»,-հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: