Նոր նախագահ ԼՂՀ Գերագույն դատարանում

17-09-2010
384 դիտում
Նոր նախագահ ԼՂՀ Գերագույն դատարանում

ԼՂՀ Գերագույն դատարանն արդեն նոր նախագահ ունի: Նախօրեին  մեկնարկած ԼՂՀ ԱԺ նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկության արդյունքում` ձայների 28 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ, ԼՂՀ Գերագույն Դատարանի նախագահ է ընտրվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ներկայացված թեկնածուն` Արամայիս Ավագյանը:

Մինչ այդ Ավագյանը եղել է ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ. այդ պաշտոնից Բակո Սահակյանը Ավագյանին ազատել է երեկ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտոնանկ է արել Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանին: Պաշտոնանկության պատճառների մասին ոչինչ չի նշվում: