ՊՆ.Youtube-ի տեսահոլովակի բոլոր մասնակիցները բացահայտված են

18-09-2010
324 դիտում
ՊՆ.Youtube-ի տեսահոլովակի բոլոր մասնակիցները բացահայտված են

Հայկական բանակում տիրող բարքերի վերաբերյալ մի քանի օրում մեծ աղմուկ բարձրացրած տեսահոլովակի բոլոր մասնակիցներն ըստ Պաշտպանության նախարարության բացահայտվել են :

«Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն »,-նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը Ռազմական ոստիկանության կողմից այսօր փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն:

«Հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում»,-նշված է ՊՆ հայտարարության մեջ:

© Medialab.am