Հաղթանակ. Տիգրան Գ. Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն

24-09-2010
551 դիտում
Հաղթանակ. Տիգրան Գ. Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  հայ ծանրամարտիկ, Եվրոպայի մինչև 77կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը քիչ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

5 եվրոպական ու 4 համաշխարհային ռեկորդ սահմանած գյումրեցի ծանրամարտիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանի հաղթանակը Թուրքիայում բարձրացրեց հայկական եռագույնը եւ հնչեցրեց Հայաստանի օրհներգը:

Տիգրան Գ. Մարտիրոսյանը հայտնի ծանրամարտիկ ԽՍՀՄ եւ Հայաստանի բազմակի  չեմպիոն Գեւորգ Մարտիրոսյանի որդին է:  11 տարեկանում կորցնելով հորը, նույն տարիքից էլ Տիգրանը սկսել է զբաղվել ծանրամարտով` շարունակելով հոր ուղին:

© Medialab.am