Հերթական դժբախտ պատահարը ՀՀ Զինված ուժերում

27-09-2010
860 դիտում
Հերթական դժբախտ պատահարը ՀՀ Զինված ուժերում

Սեպտեմբերի 25-ին հերթական դեպքն է գրանցվել ՀՀ ՊՆ Զինված ուժերում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

«Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ)»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Կատարվում է հետաքննություն:

© Medialab.am