Անժամկետ հացադուլ. Պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիայի որոշման դեմ գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը դիմում է ծայրահեղ քայլի

19-10-2010
295 դիտում
Անժամկետ հացադուլ. Պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիայի որոշման դեմ գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը դիմում է ծայրահեղ քայլի

Հոկտեմբերի 20-ին  գրող-հրապարակախոս, երգիչ արվեստաբան Վահրամ Թաթիկյանը սկսում է անաժամկետ հացադուլ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` Պանթեոնի հարեւանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիա կառուցելու  որոշման:

«Որպես բողոք Պանթեոնի հարեւանությամբ Դելֆինարիում կառուցելու նախագծի` չորեքշաբթի օրվանից ժամը 12-ին սկսում եմ անժամկետ հացադուլ քաղաքային եւ հանրապետական իշխանությունների այդ որոշումը վերանայելու եւ այդ վայրն իր ամբողջ տարածքով մշակութային-պատմական հուշարձանների ցանկում ընդգրկելու պահանջով»,-հայտարարել է Վահրամ Թաթիկյանը:

Վաղն արվեստաբանը հանդես կգա ասուլիսով, ուր առավել հանգամանալից բացատրություններ կտա:

Հիշեցնենք, որ Դելֆինարիայի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը: 4 դելֆինները, 2 ծովային կատուն, 1 ջրառյուծը Երեւան կբերվեն Օդեսայից։

«Արդեն դեկտեմբերի 15-ին կավարտենք շինարարությունը, եթե ոչ մի բան չխանգարի: Կան խանգարող եւ սուբեկտիվ, եւ օբեկտիվ պատճառներ,- «Մեդիալաբին» ասել է «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանը:- Ցավոք դրանց մասին չեմ ցանկանում խոսել, բայց դրանք կան, եւ դրսից եւ ներսից»:

 

© Medialab.am