Բակո Սահակյանը պարգեւատրել է Ալբերտ Բոյաջյանին

20-10-2010
661 դիտում
Բակո Սահակյանը պարգեւատրել է Ալբերտ Բոյաջյանին

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, «ողջունելով բարերարին Արցախյան հողում` երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա ներդրումը հայոց անկախ պետականության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման,  Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում»:

ԼՂ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը Ալբերտ Բոյաջյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

© Medialab.am