ԼՂՀ-ում պատրաստվում են հեռուստամարաթոնին

20-10-2010
302 դիտում
ԼՂՀ-ում պատրաստվում են հեռուստամարաթոնին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի  նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարի` «Մեր Շուշին» կարգախոս կրող հեռուստամարաթոնին կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար ստեղծվել էր հատուկ շտաբ, որը ղեկավարում էր հենց Սպարտակ Թեւոսյանը:

Նախորդ տարի հանգանակված-խոստացված գումարը` Շուշին վերականգնելու ծրագրի համար,  կազմել էր  15 միլիոն 875 հազար 43 դոլար:

© Medialab.am