Պաշտպանի գրասենյակը դիմել է Facebook-ի ադմինիստրացիային` խնդրելով փակել ստեղծված կեղծ էջը

20-10-2010
336 դիտում
Պաշտպանի գրասենյակը դիմել է Facebook-ի ադմինիստրացիային` խնդրելով փակել ստեղծված կեղծ էջը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային` խնդրելով փակել այն ստեղծված էջը, որը իբր թե պատկանում է Օմբուդսմենի գրասենյակին:

Գրասենյակի հաղորդագրության համաձայն, Facebook-ի HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA անվանումը կրող կեղծ էջի շնորհիվ սոցիալական կայքի անդամներին ուղարկվել են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

«Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA  կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր  բազմաթիվ դիմումատուներին:

Բացի դա, մենք  ունենք հավաստի տեղեկատվություն, որ  այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:

Ավելին` մեր աշխատակիցները,  հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի  կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը:»

© Medialab.am