Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

17-11-2010
Խմբագիրներն ի պաշտպանություն խմբագրի

Այսօր ժամը 15-ից Սարյանի արձանի հարակից տարածքում մեկնարկեց խմբագիրների բողոքի  ակցիան` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանի:

Նիկոլ Փաշինյանը ներկայումս գտնվում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում եւ մի քանի օր է, ինչ նա ահազանգում է քրեակատարողական հիմնարկում իր դեմ սկսված հարձակումների մասին, ինչը հերքվում է Արդարադատության նախարարության կողմից:

Ակցիայի մեկնարկից առաջ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը եւ «Իրավունքի և ազատության » կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մամլո ասուլիս են հրավիրել, ուր բարձրաձայնել են իրենց անհանգստությունների մասին:

«Նրան իզոլյատորի մեջ են պահում, եւ դա երեւի նշանակում է, որ ղեկավարությունն իսկապես վտանգ տեսնում է»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեսրոպ Մովսիսյանը:

© Medialab.am