ԱՊՊԱ. «Ժառանգությունը» բողոքի ակցիա կկազմակերպի ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրության

04-12-2010
ԱՊՊԱ. «Ժառանգությունը» բողոքի ակցիա կկազմակերպի ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրության

Դեկտեմբերի կեսերին «Ժառանգությունը»  նախատեսում է զանգվածային ակցիա կազմակերպել ընդդեմ մեքենանրի պարտադիր ապահովագրության: Այդ մասին հայտարարել է խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ մեքենաների պարտադիր ապահովագրության օրենքի հետ կապված բազմաթիվ քաղաքացիներ  են դիմել են իրենց` դժգոհություն հայտնելով ճգնաժամի եւ սարսափելի գնաճի պայմաններում իրենց ընտանեկան բյուջեի վրա չնախատեսված հավելյալ բեռ դնելու առիթով:

«Շարունակելով աշխատել այս խնդրի լուծման ուղղությամբ` հայտնում ենք, որ «Ժառանգությունը» ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկում է չեղյալ համարել ընդունված օրենքը,-հայտարարել է Անահիտ Բախշյանը:- Այս գործընթացի հետ կապված «Ժառանգության» կողմից դեկտեմբերի կեսերին կկազմակերպվի բողոքի զանգվածային միջոցառում` երթ կամ հանրահավաք, որի մանրամասների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»:

© Medialab.am