Մենք մտահոգված ենք. Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել երաշխավորել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը

04-12-2010
Մենք մտահոգված ենք. Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել երաշխավորել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists /CPJ/) իր մտահոգություններ է արտահայտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

Մեկ ու կես տարի անազատութան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան աղմկալից դեպքերից կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, ապա Վերաքննիչ դատանի որոշմամբ համաներման կիրառությամբ նրա նրա պատժաչափը կիսով չափ կրճատվել է:

Օրեր շարունակ իր դեմ կատարվող ոտնձգությունների եւ հարձակումներից մասին ահանզանգերից հետո, «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող Փաշինյանին օրեր առաջ տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը Փաշինյանի ահազանգերը կասկածի տակ են դրել` հայտարարելով, թե այդ հարձակումները Փաշինյանի երևակայության արդյունք են:

Տեղի ունեցող եւ անորոշության քողի տակ կատավող  իրադարձությունները տեղիք են տվել ոչ միայն տեղական իրավապաշտպան, լրագրողական կազմակերպությունների, այլեւ գիտնականների եւ մտավորականների բուռն արձագանքներին ` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Արձագանքել է նաեւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան հայտարարել է, որ իրենք մտահոգված են այն հաղորդումներով, որ Փաշինյանը բռնությունների է ենթարկվել` ի հատուցում բանտային պայմանների վերաբերյալ իր քննդատական մեկնաբանությունների եւ կոչ է արել ՀՀ իշխանություններին այդ հարցի կապակցությամբ անկախ հետաքննություն իրականցնել:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի քրեակատարողական ծառայության պաշտոնյաներին՝ երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը և բարելավել բանտում նրա պահման պայմանները»,-հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան:

© Medialab.am