Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ են արել պաշտոնանկ անելու համա՞ր

10-12-2010
Գեւորգ Դանիելյանին պաշտոնանկ են արել պաշտոնանկ անելու համա՞ր

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ է արվել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Պաշտոնական հիմնավորմամբ, Դանիելյանին ազատել են «աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, Դանիելյանին ազատելու իրական պատճառն այն է եղել, որ վերջինս ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին միայն նկատողություն տալու փոխարեն, նաեւ` պաշտոնանկ է արել: Սա  նշանակում է, որ Դանիելյանը չհամաձայնեցված քայլի է դիմել, ինչի համար էլ` անմիջապես պաշտոնանկ է արվել:

Միհրան Պողոսյանի պաշտոնանկության լուրը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է Գեւորգ Դանիելյանի` պաշտոնից ազատման հարցին եւ նշել, որ նա պատշաճ կերպով չի կատարել իր պարտականություննեերը, քանի որ չի պատժել Դատական ակտերի հարկադիր կատարաման ծառահության պետին:

«Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարաման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արադարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար։ Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել։ Կարծում եմ՝ դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, նամանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն»,- նիստում ասել է Տիգրան Սարգսյանը։

© Medialab.am