Մահացել է Դոնարա Մկրտչյանը`Մհեր Մկրտչյանի երեխաների մայրը

19-07-2011
137 դիտում
Մահացել է Դոնարա Մկրտչյանը`Մհեր Մկրտչյանի երեխաների մայրը

Հուլիսի 15-ին կյանքի 70 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի երեխաների մայրը` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 1970-80-ականների հայ թատրոնի եւ կինոյի ամենասիրված դերասանուհիներից մեկը` Դոնարա Մկրտչյանը:

Մկրտչյանը, ով քսան տարուց ավել անց է կացրել Սեւանի հոգեբուժարանում, Մհեր Մկրտչյանի երկու զավակների` Նունե եւ Վահագն Մկրտչյանների մայրն է:

Դոնարա Մկրտչյանը մայր թատրոնի բեմում հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում, («Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի եւ 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» եւ այլն), ինչպես նաեւ բազամթիվ հայտնի ֆիլմերում` «Շրթներկ N4», «Մհերի արկածները..», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»:

© Medialab.am