Բանակցություններ. մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն հանդիպումը

19-07-2011
128 դիտում
Բանակցություններ. մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն հանդիպումը

Քիչ առաջ, փակ դռների հետեւում մեկնարկել է արդեն երկար ժամանակ խոսակցությունների եւ քննարկումների առիթ հանդիսացած իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը:

Ընդդիմության եւ իշխանության պատվիրակություններն հանդիպել են «Էրեբունի պլազա» հյուրանոցի սրահներից մեկում:

Երկու կողմերի պատվիրակության անդամները խոսափել են պատասխանել լրագրողների հարցերին, սակայն ենթադրվում է, որ հանդիպումից հետո կողմերն առնվազն հանդես կգան հայտարարությամբ:

 

© Medialab.am