Մասնագետները բացահայտել են մեղրի հակաբակտերիալ ուժը

23-07-2011
203 դիտում
Մասնագետները բացահայտել են մեղրի հակաբակտերիալ ուժը

Քաղցր լուր բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են նոր հակաբորբոքիչներ. առաջին անգամ գիտնականներին հաջողվել է պարզել այն բանի գաղտնիքը, թե ինչպես է մեղրը սպանում բակտերիաները: Ամստերդամի բժշկական կենտրոնի բացահայտումը ցույց է տվել, որ մեղուները արտադրում են սպիտակույց, որը ավելացնում են մեղրին, եւ որը կոչվում է Դեֆենսին-1:

Պարզվել է, որ այդ սպիտակույցը կարելի է օգտագործել այրվածքների եւ մաշկային վարակների բուժման, ինչպես նաեւ նոր դեղամիջոցների ստեղծման համար, որոնք ունեն կայուն հակաբորբոքիչ հատկություններ:

© Medialab.am