«Խորհրդավոր հանդիպում «Արմենիա-Մարիոտ»-ում»

29-05-2012
248 դիտում
«Խորհրդավոր հանդիպում «Արմենիա-Մարիոտ»-ում»

Մի շարք աղբյուրներ տեղեկություններ են տարածել այն մասին, թե «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ տամպլիերների (տաճարականների) խորհրդակցությունը։ Այլ մանրամասներ հանդիպման և դրա մասնակիցների մասին դեռևս հայտնի չեն, հաղորդում է Asekose.am-ը և հիշեցնում, որ հայ տաճարականների մասին առաջին անգամ սկսեցին խոսել անցյալ տարի, այն բանից հետո, երբ Երուսաղեմի տաճարի Գերագույն զինվորական օրդենը (OSMTH) հայտարարեց «հայ տաճարականների գունդ» կամ տամպլիերների կոմանդորություն ստեղծելու մտադրության մասին։ Ընդ որում, տրվում էին բավականին հայտնի անհատների անուններ: Ասվում էր, որ հայկական գնդում կան 17 ասպետներ և սեպուհներ։ Տարեկան անդամավճարը Երևանի ասպետների համար ընդամենը 100 եվրո է:

© Medialab.am