Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց

20-02-2013
140 դիտում
Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց

Ազատություն հրապարակում քիչ առաջ ավարտվեց բացօթյա մամուլի ասուլիսը, որը հրավիրել էր ՀՀ նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, երկրորդ տեղը՝ 36, 75 % ձայն հավաքած թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն հավաքված զանգվածները՝ մի քանի տասնյակ հազարի չափ մարդիկ (կարծիք է հնչում անգամ, որ հավաքվել են մի քանի հարյուր հազար մարդ), ոչ մի կերպ չեն ուզում բաց թողնել Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն թողնում, որ նա հեռանա, եւ ուղեկցում են այս պահին դեպի Մատենադարան, պահանջում են նստացույց եւ շուրջօրյա հավաքներ: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ասել էր, որ կհանդիպեն վաղը ժամը 5-ին ՝ Ազատության հրապարակում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/19/204911/