Անդրիաս Ղուկասյանի կոչը

22-02-2013
128 դիտում
Անդրիաս Ղուկասյանի կոչը

Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:

Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն այլեւս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։ Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։ Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքնուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան: Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։ Հանուն մեր Հայրենիքի՝ կոչ եմ անում միավորվել եւ թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան:

 

Անդրիաս Ղուկասյան