Ռուբեն Հախվերդյան. Հանցագործ շղթան եւ կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն

22-02-2013
129 դիտում
Ռուբեն Հախվերդյան. Հանցագործ շղթան եւ կոռուպցիան Սերժ Սարգսյանի հետ կապ ունեն

Aravot.am-ը սիրված արվեստագետ, հեղինակ- կատարող Ռուբեն Հախվերդյանին հարցրեց՝ ինչ կարծիքի է 2013-ի նախագահական ընտրությունների մասին:

Նաեւ նշեցինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքում ժողովուրդն իր «Սարերի քամին» երգի տակ էր պարում: Նա ասաց, որ հանրահավաքին չի մասնակցել, որովհետեւ մի քանի հեղինակ- կատարողների հետ Լաչինում համերգի էր. «Էդ մարդիկ էնքա՜ն զրկված վիճակում են էնտեղ, բայց, իհարկե, զանգ էի տալիս, տեղեկություններն ունեմ, գիտեմ, որ Րաֆֆին անցել է օբյեկտիվորեն: Ես մտերիմ եմ մեր էկոլոգների հետ, նրանք էլ առանձին ցույց էին անում, ցավոք, նրանց ցույցին էլ չկարողացա մասնակցել: Ես հիմա պատկերացնում եմ Սերժ Սարգսյանի վիճակը, ախր ինքը գիտի, որ չի անցել, դրանից հետո ո՞նց պետք է, այսպես ասած, նախագահի էս երկրում»: Մեր հարցին՝ կարծում է, որ Սերժ Սարգսյանի եւ ժողովրդի միջեւ բոլոր կամուրջները այրվե՞լ են, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Ախր վաղուց այրված էին, ինչքա՞ն կարելի է էս կապիկությանը դիմանալ: Հասկացանք՝ կեսն ասում է հետեւում ռուսներն են, մյուսի մասին այլ բան են ասում: Լա՛վ, մեր ժողովուրդն իր խոսքը պիտի չունենա՞, մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/21/205842/