Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին լեփ-լեցուն հրապարակում

28-02-2013
137 դիտում
Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին լեփ-լեցուն հրապարակում

Քաջարանում կայացած սակավարդ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց Կապան, որտեղ բազմամարդ հրապարակում հավաքված կապանցիները նրան դիմավորեցին բարձր ծափահարություններով, «Րաֆֆի», «Հաղթանակ» «Հայաստան» վանկարկումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց կապանցիներին հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ անկախ կեղծված ընտրությունների արդյունքներից, այնուամենայնիվ, կապանցիները կարողացել են հաղթանակ տանել: «Երբ որ աշխարհը, Հայաստանն անհավատ դարձավ, Կապանը, Սյունիքն ասացին՝ մի րոպե, ես հավատացյալ եմ, ես եւս իմ հայրենիքի, իմ երկրի տերն եմ: Ձեզ չհավատացին, ծաղրեցին, հեգնեցին, որ արդեն վիճակը քցված է, որոշված է, դուք ասացիք ոչ, Գարեգին Նժդեհը կուսակցություն չէ, Գարեգին Նժդեհը դա ես եմ, դա Խուստուփն է, դա Կապանն է, հայրենիքն է, Սյունիքն է: Գարեգին Նժդեհը դուք բերեցիք Հայաստանի Հանրապետություն, շնորհավորում եմ ձեզ: Դուք բերել եք հաղթանակ Խուստուփ սարին», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքված բազմությանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/27/208867/