«Դուք` պարոնայք, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել». Ամերիկահայ գործարար դիմումը` գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին

24-05-2013
339 դիտում
«Դուք` պարոնայք, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել». Ամերիկահայ գործարար դիմումը` գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին

«Դուք` պարոնայք Գլխավոր Դատախազ և ՀՔԾ-ի պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետև  տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարողազդել»,-դիմելով ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին նշել է  ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին

ՀՀ Հ.Ք.Ծ. պետ պարոն Վահրամ Շահինյանին

ՀՀ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջով 2012թ. ժամանել եմ Հայաստան և Մայիս 4ին մասնակցել  83159711 քրեական գործով հարցաքննությանը, առերեսումների: Խնդրել եմ հանդիպում դատախազությունում և մեր հանդիպման ընթացքում ես և իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին ներկայացրել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի հետ կապված Վլադիսլավ Մանգասրյան/Ղևոնդ Ղալումյան կազմակերպած հանցագործության մասին եղելությունը: Հաշվի առնելով կատարվածը, ստացանք բանավոր համաձայնություն ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու մասին և քննիչին ներկայացվեց պահանջված համապատասխան դիմումը: Այդ դիմումին ընթացք չի տրվել, այն պատճառաբանությամբ, որ դատավարական կողմ չեմ, այսինքն` քանի դեռ տուժող չեմ ճանաչվել, իրավասու չեմ նման դիմում ներկայացնելու:  

Պարոնայք, ընկերությունը թալանելով չեն վճարվել պետական հարկերը և ես ու բազմաթիվ քաղաքացիներ կրել ենք հսկայական վնասներ: “Եթե” իմ և բազմաթիվ քաղաքացիների կրած վնասները տվյալ պահին ակնհայտ չէին, ապա պետական հարկերը չվճարելու համար պետությունը հսկայական վնասներ էր կրել և դատախազությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր իմ ընկերության մնացած տարածքների վրա արգելանք դնելու ուղղությամբ և կանխեր մանգասարյանի կողմից ընկերության գույքի հետագա թալանը: Եթե ինձ և մի շարք գնորդների տուժող չէինք ճանաչվում, ապա Հայաստանի Հանրապետությունը հաստատ տուժել էր և պետական շահը պահանջում էր կանխել Մանգասարյանի կողմից փողերի լվացման հետագա գործունեությունը, սակայն Վ. Մանգասարյանին հնարավորություն տրվեց մնացած տարածքները ևս օտարելու: Այսպիսով դատախազությունը, սկսած 2010ի Նոյեմբերից/առնվազն իմ կողմից հանցագործության վերաբերյալ դիմում ներկայացնելուց սկսած/ անգործություն է դրսևորել, իսկ քրեական գործը հարուցելուց հետո` հսկողություն չի իրականացրել և նպաստել Մանգասարյանին ու իր հանցագործ խմբին ընկերության տարածքները ապօրինի տնօրինելու հարցում: Ինչու՞ միջոցներ չեն ձեռնարկվել իմ դիմումին լիարժեք ընթացք տալու համար, ու՞մ է դա ձեռնտու, ո՞վ և ովքե՞ր են արտոնել Մանգասարյանին տվյալ թալանը իրականացնելու մեջ: Ինչու՞ համապատասխան միջոցներ չեն կիրառվել է ո՞վ/ովքե՞ր են պատասխանատու դրա համար:

ՀՀ գլխավոր դատախազին հայնտի են հանցագործության մանրամասնությունները. միջոցներ չեն ձեռնարկվել, որովհետև «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության յուրացումները հովանավորվել և շարունակվում են հովանավորվել մի շարք պաշտոնատար անձանձ կողմից, ինչի շնորհիվ Մաշտոց 33ա և 33/1 շենքում տեղ են գտել Մանգասարյանի ու Ղալումյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորներն ու ազգականները:

Ինչևէ, ի վերջո, 2 ամսի առաջ կալանավորվում է Մանգասարյանը և գործն ուղարկվում ՀՔԾ: Կարծես թէ սկսվում է չափազանց ուշացած, բայց օբյեկտիվ գործընթացը որտեղ հայտնի կլինեն Մանգասարյանին հովանավորող պաշտոնյաների ու ՊԵԿ-ի հարկային պետի, սնանկության գործով կառավարչի և սնանկության գործով դատավորի հովանավորչությունն ու այլ ապօրինությունները: Սակայն երեկ հայտնի է դառնում, որ ՀՔԾ-ն ընդհամենը ուսումնասիրել է Վ. Մանգասարյանի ստահոդ հայտարարության հիման վրա  և վերջապես արդարացի որոշում է կայացվում` տվյալ դրվագով գործը կարճվում է: Սակայն այդ որոշումը ես այնքան էլ արդարացի չեմ համարում, քանի որ “ԱՌ ԱՅՍՕՐ” ընկերությունից յուրցաված տարածքները դեռևս շարունակվում են վերավաճառվել և ես բոլոր հիմնավորումներն ունեմ հաստատելու, որ այդ տարածքների վրա արգելանք չի դրվում, որովհետև դրանք տնօրինում են հանրապետության բարձրաստիճան մարդիկ և Դուք` պարոն Գլխավոր Դատախազ ու ՀՔԾ-ի պետը չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետև տվյալ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարող ազդել:  

Էդմոնդ Խուդյան

Մայիս 24, 2013

ԱՄՆ