«Հայտնում եմ իմ ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ». Մոլդովայի Օմբուդսմենի նամակը` Հայաստանի Օմբուդսմենին

07-07-2013
«Հայտնում եմ իմ ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ». Մոլդովայի Օմբուդսմենի նամակը` Հայաստանի Օմբուդսմենին

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Անդրեասյանը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: 

Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետևյալ ուղերձը.

«Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան,

Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ:

Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է

երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան: Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար:

Անատոլի Մունթեանու

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովում Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն սկանդալային հայտարարություններով էր հանդես եկել: 

«Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ նա մասնավորապես հայտարարել է, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։

«Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,-սկանդալային հայտարարությունները շարունակել է վերջինս: 

© Medialab.am