«Ձկնաբույծ օլիգարխները ցամաքեցրել են արտեզյան ջրերը, հերթը Սեւանինն է». Նիկոլ Փաշինյան (Տեսամյութ)

28-03-2014
316 դիտում
«Ձկնաբույծ օլիգարխները ցամաքեցրել են արտեզյան ջրերը, հերթը Սեւանինն է». Նիկոլ Փաշինյան (Տեսամյութ)

Արարատյան դաշտի արտեզյան ջրերը հոսել են դեպի օլիգարխների ձկնաբուծարանները, ապա թափվել Արաքս գետ: Արտեզյան ջրերի պաշարները հայտնվել են ցամաքելու, Արարատյան դաշտը՝ անջրդի մնալու վտանգի առաջ: Կառավարությունն առաջարկում է ջրի դեֆիցիտը լրացնել Սեւանի հաշվին: Հարցի քննարկումը ԱԺ-ում սկսվեց եւ կիսատ մնաց. շարունակությունը՝ հաջորդ քառօրյայում:

Այս հարցուպատասխանը հնչել է 2014թ. մարտի 26-ի ԱԺ լիագումար նիստի ընթացքում, Սեւանից ջրի բացթողումների քանակը հինգ տարով տարեկան 240 մլն խ/մ հաստատելու հարցի քննարկման ժամանակ: Արարատյան դաշտի արտեզյան ջրերը կրճատվել են 67 տոկոսով, որովհետեւ ձկնարդյունաբերությամբ զբաղվողները արտեզյան ջրերն անխնա շահագործել են եւ լցրել Արաքս գետը: Եւ ահա, կառավարությունը թալանված ջրաքանակները վերականգնելու համար առաջարկում է Սեւանա լճից հավելյալ ջրեր բաց թողնել՝ տարեկան 240 մլն խ/մ, մինչեւ 2019 թվականը: